22 11 2022

Մի րոպեում զրոյացնել «կոռուպցիայի դեմ պայքարի» քառամյա եվրոմիֆը - դա կարող էր անել միայն «ՔՊ»-ն. Մելիքյան

Մի րոպեում զրոյացնել «կոռուպցիայի դեմ պայքարի» քառամյա եվրոմիֆը - դա կարող էր անել միայն «ՔՊ»-ն. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

Տանը սուս ու փուս գործ էի անում, ոչ ոքի չէի խանգարում, ոչ ոքի չէի նեղացնում, երբ ընկերներիցս մեկը զանգեց։ Ասեց՝ իմացա՞ր վերջին նորությունը. Մնացական Մարտիրոսյանին նշանակել են Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Կարճ ասած՝ ու՞մ էի լավություն արել, որ վերջին պահին հրաժարվեցի ունեցած-չունեցածիս վրա գռազ գալուց, որ նման բան չի կարող լինել, որովհետև նման բան չի կարող լինել երբեք…

Մի րոպեում զրոյացնել «կոռուպցիայի դեմ պայքարի» քառամյա եվրոմիֆը - դա կարող էր անել միայն քպ-ն։ Ուրիշ ոչ ոք։

ՀԳ. Մտածում եմ՝ կարողա՞ ինչ-որ մեկը գռազ էր եկել, որ նման բան է անելու… Ո՞վ կարող է բացառել…»,- գրել է Մելիքյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ