21 11 2022

Իսկ Նիկոլ Փաշինյանը գիտի՞ Ադրբեջանում գերի լինելն ինչ է․ անհետ կորած զինծառայողի ծնող



Այսօր Ֆրանսիայի հրապարակում խաղաղ բողոքի ակցիա են իրականացնում անհայտ կորած զինծառայողների ընտանիքի անդամները։ Նրանք պահանջում են իրենց զինվորների վերադարձ ընտանիքներ։ 

Անհայտ կորած զինծառայողների ծնողներից Վլադիմիր Հարությունյանը, ով ծնունդով Շուշիից է,  վերջին անգամ տղայի հետ խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին․ «Դեպքը տեղի է ունեցել Հադրութում, վիրավորված ընկած է եղել,  ընկերների մի մասը կարծել են, թե սպանված է։ Հոկտեմբերի 15-ին զանգեց, ասաց, որ այնպիսի տեղ են տանում, որտեղ կապ չի լինելու, չզանգենք, դրանից հետո ոչ մի կապ չի եղել։ Ալիևը էսօր ցինիկորեն հայտարարում է, որ գերի չունեն, որովհետև երեխաների գլխներին դատական գործեր են սարքում, իբր, հանցագործներ են, բայց բոլորն էլ գիտեն ադրբեջանական տակտիկան»,- նշեց Վլադիմիր Հարությունյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ