19 11 2022

Շարքից դուրս են եկել, գծերից՝ ոչ․ Ավինյանը ստում է



Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը օրերս լրագրողների հետ ճեպազրույցում ասում է․ «Փուլային ռեֆորմը մեզ մի իրավիճակի առաջ է կանգնեցրել, որ մենք ունենք մի փոքր քանակ ավտոբուսների, որ շահագործվում են, բոլոր նախկին գազելներն արդեն շարքից դուրս են եկել և դուրս են եկել առհասարակ բոլոր գծերից․․․»։

Երևանի քաղաքապետի տեղակալը, փաստենք, ստում է։

Հասկանում ենք, իհարկե, որ Տիգրան Ավինյանը 2018 թվականի մայիս ամսից կարող է մոռացած լինել ինչ է երթուղայինով երթևեկելը՝ կյանքի կտրուկ շրջադարձի պատճառով, բայց քաղաքացիներն ամեն օր տեսնում են, որ այդ նախկին գազելները, որն Ավինյանի առաջնորդը համարում էր «հուսահատության գազելներ», այո, վաղուց շարքից դուրս են եկել, բայց բազմաթիվները գծերից դուրս չեն եկել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ