17 11 2022

Երևանը կստորագրի իրանական «Պարսից ծոց-Սև ծով» նախագիծը. Sputnik Արմենիա

Երևանը կստորագրի իրանական «Պարսից ծոց-Սև ծով» նախագիծը. Sputnik Արմենիա

Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը՝ Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Ներկայում նախագծի մասնակիցները սպասում են, թե երբ Իրանը՝ տվյալ նախագծի գաղափարի հեղինակը, կհայտարարի համաձայնագրի ստորագրման ամսաթիվը: 

Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ 

«Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի նախագիծը ենթադրում է չընդհատվող երթուղի, որը Դելին և Թեհրանը կապում է Եվրոպայի հետ Երևանի և Թբիլիսիի միջոցով, մուլտիմոդալ փոխադրումներով։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ