«Հրապարակ»-ը գրւմ է․ Քիչ առաջ տեղեկացանք, որ Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանի մասնակցությամբ միջադեպ է եղել: Մեզ հետ կապված քաղաքացին փոխանցեց, որ Լոռվա փոխմարզպետը իր աչքի առաջ հարվածել է պարեկին ու պոկել նրա ուսադիրները: Իսկ պատճառը եղել է վեճը, որը ծագել է պարեկի ու մարզպետի խորհրդականի միջեւ այն պատճառով, որ փոխմարզպետը մեքենան երկրորդ շարքում է կայանել, իսկ պարեկի դիտողությունից հետո, իրեն արտոնյալ համարելով, վիճաբանության է բռնվել ու հարվածել նրան:
Մեր աղբյուրն ասաց, որ իր տպավորությամբ մարզպետի խորհրդականին տարել են ոստիկանության բաժին: Դեպքի առթիվ փորձեցինք պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
Քիչ առաջ տեղեկացանք նաև, որ ոստիկանությունում տեղի ունեցածը որակել են որպես ոստիկանի օրինական պահանջը չկատարել ու ընդամենը վարչական տուգանք են գրել:
Մենք գրել էինք, որ պարեկներին հարվածողը Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն է, սակայն հետագայում պարզվեց, որ ոչ թե փոխմարզպետն է եղել, այլ մարզպետի խորհրդականը, ականատեսները արտաքին նմանության պատճառով շփոթել են նրանց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը