15 11 2022

Ովքեր են Հակակոռուպցիոն կոմիտեի մրցութային հանձնաժողովի կազմում․ «Հրապարակ»

Ովքեր են Հակակոռուպցիոն կոմիտեի մրցութային հանձնաժողովի կազմում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին կա քննիչների և օպերների 28 թափուր հաստիք, տեղեկացանք Հակակոռուպցիոն կոմիտեից։ Այս հաստիքներում ընդունելությունն իրականացնում է արդարադատության նախարարության ձևավորած հանձնաժողովը, որը կազմված է հետևյալ անդամներից։ Հանձնաժողովի նախագահը արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն է, հետագայում փոփոխվել է, և հանձնաժողովը նախագահել են արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, այնուհետև արդարադատության նախարարի մյուս տեղակալ Արփինե Սարգսյանը։

Հանձնաժողովի քարտուղարը արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանն է։ Հանձնաժողովի անդամներն են Էդգար Արսենյանը` Գլխավոր դատախազությունից, նա վարչության պետի տեղակալ է, Արամ Մինասյանը՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, և որպես քաղհասարակության ներկայացուցիչ ներառված է Վաղարշ Աղաբեկյանը, որը Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից է։

Բացի այս հանձնաժողովից, կա ևս մեկ հանձնաժողով, որը ձևավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում, որը նախագահում է Կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը: Եւս 2 վարչության պետ` Հակակոռուպցիոն կոմիտեից, մեկ հոգի` կառավարության ներկայացուցիչ, ևս մեկը` դարձալ քաղհասարակության ներկայացուցիչ, դարձյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից և դարձյալ Վաղարշ Աղաբեկյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ