15 11 2022

Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը

Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը, համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հաստատված և հրապարակված տվյալների, լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը։

Աշխարհի ութմիլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի և Անի Քոչարյանի դուստրը, ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։

«Շնորհավորում եմ նորածնի ընտանիքին, փոքրիկ Արփիին ցանկանում անհոգ ու երջանիկ մանկություն, լուսավոր ապագա, միշտ խաղաղության մեջ շնչող արարչագործ հայրենիք», - Facebook-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ