20 05 2023

Ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը

Ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը

 

«Շենգավիթ» ԲԿ ֆեյսբուքյան էջում տեղադրվել է լուր արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբոր ծննդյան մասին․

«Ծանոթացեք, փոքրիկ Արեգն է` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի նորածին եղբայրը, ով լույս աշխարհ է եկել զոհված եղբոր ծննդից 4 օր առաջ` փարատելու Ազիզի ընտանիքի վիշտը:

Ինչպես Ազիզի մայրը` Մելանյա Հարոյանն է պատմում` Ազիզը երազում էր որդի ունենալ ու նրան Արեգ անվաներ, ծնողները փորձել են որդու անկատար երազանքն իրենք իրականացնեն։

Փոքրիկ Արեգին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Ռուսուդան Վարդանյանը, փոքրիկի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը: Արեգը ծնվել է 3,300կգ. և 51սմ. հասակով: Նա իրեն հրաշալի է զգում և արդեն տանն է` իրենց ընտանիքում մի նոր արև բերելու։

Այսօր Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն է, նա կդառնար 22 տարեկան: Աստծո կամքով Ազիզի փոքրիկ եղբայրը ծնվեց իր ծննդյան օրից 4 օր առաջ. սա յուրահատուկ նվեր էր ծնողների կողմից որդուն կամ հակառակը…»։

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ