14 11 2022

Փաշինյանի առանձնատան մոտ ինքնահրկիզված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է․News.am

Փաշինյանի առանձնատան մոտ ինքնահրկիզված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է․News.am

9 օր առաջ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Կառավարական առանձնատան մոտ, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը կայուն-ծանր է, նա դեռ շարունակելու է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ժամը 21։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել է ոստիկանների կողմից, իսկ քաղաքացին անգիտակից վիճակում հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզում կատարած 47-ամյա տղամարդը  Ազիզ Ուսոյանն է, նրա եղբայրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ Ազիզը մեքենա ուներ, որով հավաքում եւ հանձնում էր երկաթյա եւ պլաստմասսե իրեր, սակայն 10 հազար դրամի տուգանքի պատճառով հարկադիրը դեպքի օրը մեքենան խլել է տղամարդուց, այն սկզբում տեղափոխել են տուգանային հրապարակ, այնուհետեւ հարկադիր ծառայությանը պատկանող տարածք:

 Եղբոր խոսքով` Ազիզը հուսահատված ստեղծված իրավիճակից, դիմել էր այս քայլին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ