07 11 2022

Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզման փորձ արած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր

Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզման փորձ արած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր

Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում նոյեմբերի 6-ին ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր: ԱՆ-ի փոխանցմամբ, նա Այրվածքաբանության ազգային կենտրոնում է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ժամը 21։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել է ոստիկանների կողմից, իսկ քաղաքացին անգիտակից վիճակում հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

 Մոտ 30 տարեկան քաղաքացին ինքահրկիզվել է կառավարական առանձնատան մոտ

10 հազար դրամ տուգանքի պատճառով առգրավել էին մեքենան, որով աշխատում էր. Ինչու էր  ինքնահրկիզվել քաղաքացին

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ