10 11 2022

Որոշ գրանտակերներ մեղադրանք են հնչեցնում հայ-ռուսական հարբերությունների հասցեին․ Վահագն Չախալյան



Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը ակցիա է նախաձեռնել ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց՝  դեսպանատան աշխատակիցներին  փոխանցելու «Կամքի» 29.10.2022 թվականի ՌԴ հայաստանյան ներկայացուցչական մարմիններին և  ռուսահայությանն ուղված բաց նամակը՝ պահանջելով, որպեսզի դեսպանատունը նամակները հասցնի Ռուսաստանի Դաշնության ազգությամբ հայ գործարար և մշակութային համայնքի ներկայացուցիչներին` Ալբերտ Ավդոլյանին, Արտյոմ Խաչատրյանին, Արա Աբրահամյանին, Արթուր Ասատրյանին, Սերգեյ Գալիցկիին, Սերգեյ Համբարձումյանին, Սերգեյ Սարկիսովին, Նիկոլայ Սարկիսովին, Նորայր Թեւանյանին, Գենադի Ստեփանյանին, Գարեգին Ղեւոնդյանին, Գագիկ Զաքարյանին, Ռուբեն Վարդանյանին, Կարեն Կարապետյանին, Սամվել Կարապետյանին, Դանիլ Խաչատուրովին, Կամո Հայրապետյանին, Արսեն Աբրամյանին, Վահե Ավանեսյանին եւ այլոց։

 Ակցիայի ժամանակ հասարակական գործիչ Վահագն Չախալյանն իր խոսքում ընդգծեց․ «Հայ- ռուսական հարաբերությունները 250 տարուց ավել  պատմություն ունեն։ Մենք այսօր  տեսում ենք, որ որոշ գրանտակերներ , երրորդ երկրի շահերը ներկայացնող գործիչներ  ցանկացած հարցում մեղադրում են հայ-ռուսական հարբերությունները՝  ասելով, որ մեր դժբախտություններն այդ հարաբերույթունից են»,-ասաց Վահագն Չախալյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ