Առաջին քայլը, որ պետք է արվի, այս պարտության դեմքի փոփոխությունն է: Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Մարդ որքան ոչ ադեկվատ պետք է լինի, որ այս ամենից հետո կառչի իշխանությունից: Եթե նույնիսկ իրեն պարտադրում են, որ մնա, ինքն էլի չպետք է մնա, նորմալ մարդը կդիմանա՞ էս ամեն ինչին: Էս ամենի հեղինակն առաջին հերթին պետք է դուրս գա, որից հետո սկսենք ծանրագույն աշխատանքը, որ ունենանք այն երկիրը, որին էս տղերքը տվեցին ամենաթանկը՝ իրենց երկրային կյանքը»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը