05 11 2022

Աշխարհին Արցախն ասեց՝ չի ծնվել այն մարդը, որը կարողանա Արցախը հանձնի․ Հայկ Մամիջանյան



Ֆրանսիայի հրապարակում , Միասնության հանրահավաքի ժամանակ,  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց․

«Կիրակի օրը, Վերածննդի հրապարակի հանրահավաքը երկու մեսիջ ուներ։  Աշխարհին Արցախն ասեց՝  չի ծնվել  այն մարդը, որը կարողանա Արցախը հանձնի ․ երկրորդ մեսիջը մեզ էր ուղղված՝ Մայր Հայաստանին Արցախը SOS էր կանչում  և ակնկալում էր, որ Մայր Հայաստանը կկանգնի իր կողքին  այնպես, ինչպես արել է միշտ։ Ու  այստեղ հավավքված մարդիկ եկել են ասելու, որ այդ կոչը անպատասխան չի մնալու , էստեղ հավաքված են մարդիկ, ովքեր Արցախի կողքին են , շատ կարևոր է,  որպեսզի աշխարհը հասկանա հետևյալ միտքը․  կիրակի օրը Վերածննդի հրապարակում ու այսօր այստեղ՝ Ֆրանսիայի հրապարակում  հավաքված մարդիկ պարզ, հստակ,  առանց թղթից կարդալու ասում են, որ մենք երբեք չենք ընդունի որևէ լուծում ,որը կասկածի տակ կդնի Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման իրավունքը»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ