44-օրյա պատերազմից հետո անցել է ուղիղ երկու տարի, ինձ ու ինձ նմանների համար այս երկու տարին եղել է ահռելի ցավի, տառապանքի, սպասման, կարոտի դար: Հանրահավաքի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:
«Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել, մեր տղաների, այդ թվում նաև իմ տղայի մասունքերը: Ես գրեթե ամեն օր վերհիշում եմ 44-օրյա պատերազմի յուրաքանչյուր օրը և ևս մեկ անգամ համոզվում եմ, որ դա Նիկոլի և նրա տերերի կողմից շատ լավ ծրագրավորված պետական դավաճանության մի սարսափելի սցենար էր: Հասկանում եմ նաև, որ եթե չլիներ 18-ի այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունը և դրա արդյուքնում մեր իշխանության բռնազավթումը, ապա այսօր մեր երեխաները կլինեին մեր կողքին, Արցախն ու Հայաստանը կլինեին անվտանգ: Բայց ավաղ, մենք հերթական անգամ չցուցաբերեցինք քաղաքական հասունություն և ինչ-որ կարճաժամկետ շահի համար հավատացինք այս թրքածին լեշակերներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը