«Ներկա դրությամբ օպերատիվ իրադրությունը արևելյան և հարավ-արևելյան սահմանագոտում հարաբերականորեն կայուն է: Հիմնականում հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են արևելյան օպերացիոն ուղղությամբ՝ Կուտական, Կախակնի, նաև Սոթքի ուղղություններով, Վայոց ձորի մարզում Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ կան և՛ նպատակային, և՛ եղանակային նբարենպաստ պայմաններում, մառախուղի պատճառով, նաև նրանց կողմից ձորերում անկանոն կրակահերթերի արձակում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի խպետ Էդվար Ասրյանը:
ԳՇ պետն ասաց, որ հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական կահավորման աշխատանքների իրականացմանը, քանի որ մենք նախաձեռնել ենք մեծածավալ աշխատանքների իրականացում, ամրացնում ենք զբաղեցրած դիրքերը, շրջանները, բնագծերը, և դրանով փորձում ենք կանխարգելել հակառակորդի հետագա գործողությունները։
Ինչ վերաբերում է մեր կողմից դիրքային կորուստներին, ԳՇ պետն ասաց, որ դրանք կան Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի, Կուտականի ուղղությամբ, սակայն թվային առումով չի կարող ասել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը