Սկսած ամենացածր հրմանատարից՝ ջոկի հրամանատարից եւ ըստ աստիճանակարգության յուրաքանչյուրն իր պատասխանատվությունն ունի այդ ոլորտում, ընդհուպ մինչեւ գլխավոր շտաբի պետը՝ իր գործառույթների շրջանակներում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով բնակում մահվան դեպքերին:
«Ինչ վերաբերում է դեպքերի աճին, ես առաջարկում եմ, որ նման հարցադրումներ չկատարել, որովհետեւ միակ պատասխանը լինելու է հետեւյալը, որ քանակական համեմատություն դեպքերի մասով կատարելը ճիշտ չէ: Յուրաքանչյուր զինծառայողի կյանքը՝ լինի սպա, ենթասպա, սերժանտ, շարքային, պայմանագրային զինծառայող, յուրաքանչյուրի կյանքը մեզ համար թանկ է: Ես կարող եմ ասել, որ 2022-2023 թվականների համեմատությամբ մենք դեպքեռրի աճ չունենք»,-ասաց նա՝ հրաժարվելով թվեր ներկայացնել:
Ասրյանը հայտարարեց, որ համաձայն է Փաշինյանի տեսակետի հետ, որ չպետք է ռազմական ճանապարհով Հայաստանի օկուպացված տարածքները հետ բերենք. «Կա սահմանազատման գործընթաց, և դրա շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններով»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը