31 10 2022

Իմ կարծիքով վերջնական փաստաթուղթ չի ստորագրվելու․ Սաղաթելյանը՝ Սոչիում այսօր կայանալիք հանդիպման մասին



« Նիկոլ Փաշինյանն ասաց կա 2 տարբերակ , բայց մի կարևոր բան եմ ուզում հիշեցնել, որ սեպտեմբերին մի քանի հայտարարություներ է արել, որ սեղանի վրա չկա որևէ փաստաթուղթ, բայց այս վերջին իր  հայտարարության ժամանակ ասաց՝  ես դեռևս սեպտեմբերի սկզբին համաձայնություն եմ տվել ռուսական կողմի փաստաթղթին ,  բայց պարզվեց, որ սեպտեմբերի 7-ի թվագրությամբ գոյություն  ունի նաև ամերիկյան տարբերակը։ Մեկ ագամ ևս հստակ արձանագրենք, որ սուտ է խոսել ։ էն որ, նայել ա ժողովրդի աչքերին ու ասել՝  փաստաթուղթ չկա, ստում էր, փաստաթղթերն իր դարակում դրված էին, էնքան սուտ է խոսել՝  մեկը մյուսին հակասելով , որ արդեն չի հասկանում ինչ է անում»,-այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով այսօր կայանալիք եռակողմ հանդիպման մասին հարցին։   

«Երբ Նիկոլը հայտարարում է, որ կողմ է ռուսական կողմի ներկայացրած առաջարկներին, որևէ արժեք չունի , քանի դեռ հստակ չի հայտարարում, որ մերժում է վաշինգտոնյան  տարբերակը, որը սահմանափակում է Արցախի ինքնորոշման իրավունքը և առհասարակ՝ Արցախի հարցը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին, թե այնումաենայնիվ ինչ կարելի է սպասել այսօրվա եռակողմ հանդիպումից , Սաղթելյանը նշեց․ «Իմ կարծիքով վերջնական փաստաթուղթ չ ստորագրվելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ