09 11 2022

Քթները մտցրել են իմ ընտանիք, արել են ինչ կարողացել են. Սաղաթելյան



Վերջին 4 տարիների ընթացքում, իսկ վերջին երկու տարվա ընթացքում ավելի շատ մեծ ծավալներով Հայաստանի ողջ իրավական համակարգը իմ, իմ հարազատների, ընտանիքի նկատմամբ արել է ինչ կարողացել է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Իմ հարազատների շրջապատում չկան մարդիկ, որ հանցաքննված չեն, երկու ամիս առաջ խուզարկություն են արել, հորս էլ են հարցաքննության կանչել, եղբորս ու հորեղբորս տղայի վրա մեկ այլ դրվագով, իբր ցույցերի ժամանակ մարդ ծեծելու համար գործ են հարուցել: Քթները մտցրել են իմ ընտանիք, արել են ինչ կարողացել են: Ձեզ վստահեցնում եմ՝ իրենց բոլոր փորձերը՝ ինձնից ստեղծել թալանչու կերպար, չի ստացվելու, անհնար է»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ