27 10 2022

Ադրբեջանական զինուժն ամրացել է Վարդենիսի առաջնագծում. Ոսկան Սարգսյան

Ադրբեջանական զինուժն ամրացել է Վարդենիսի առաջնագծում. Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը գրում է․

«Ադրբեջանական զինուժն ամրացել է Հայաստանի տարածքում՝Վարդենիսի առաջնագծում

Վարդենիսի առաջնագիծը կամավոր, առանց վարձատրության պաշտպանած, վերջերս առաջնագծից իջած կամավորականը պատմեց փաստացի սահմանագծում տիրող խիստ մտահոգիչ իրավիճակի մասին։ Նրա վկայությամբ՝ մինչեւ առաջնագծում իրենց մարտական հերթապահության անցնելը, ադրբեջանական զինուժն առանց դիմադրության գրավել է Վարդենիսի դիմաց գտնվող ամենաբարձր, ծովի մակերեւույթից գրեթե 3000 մետր բարձրությամբ գտնվող դիրքը,, դրանից հետո այդտեղից թեւերով առաջխաղացում ունեցել։ Կամավորականի խոսքերով՝ իրենք ստիպված են եղել դիրք զբաղեցնել ադրբեջանական զինուժի զբաղեցրածից ավելի ցածր դիրք ունեցող տեղանքում։ Ադրբեջանցիներն ամբողջ ժամանակ ցերեկները տրակտորներով, վերամբարձ կռունկի միջոցով իրենց համար Հայաստանի հողում ամրություններ են կառուցել, առաջնագծում երկաթից, բոլոր կողմերից պաշպանված դիտակետ տեղադրել , հրանոթ տեղակայել , իսկ գիշերները հրաձգային զենքերից գնդակոծել են կամավորականների պաշտպանած դիրքը։ Առաջնագիծը պաշտտպանելու համար կամավորականները շինարարական տեխնիկա չեն ունեցել, կարողացել են գտնել ծանոթ, պայմանագրային զինծառայող- տրակտորիստի, ով իրենց դիրքի առաջ հողից պատնեշ է սարքել, որի հետեւը մարտական հերթապահություն են իրականացրել կամավորականները։ Հայկական դիրքը պարբերաբար դիտարկել են ադրբեջանական հետախուզական անօդաչու սարքերը։ Կամավորականը շատ գոհ էր սննդից, որը ոչ թե ՊՆ-ն, այլ ՝գործարար բարեգործն է ապահովել»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ