26 10 2022

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա. 168.am

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա. 168.am

168.am-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երեւան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մեկնել է Մոսկվա:

Թե ինչ նպատակով է Արայիկ Հարությունյանը մեկնել ՌԴ մայրաքաղաք, եւ ինչ շրջանակների հետ է այնտեղ հանդիպելու, լրատվամիջոցը կտեղեկացնի ավելի ուշ:

Ըստ լրատվամիջոցի՝ ենթադրաբար Արայիկ Հարությունյանը ռուսական քաղաքական վերնախավի հետ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկն ընդունելուց հետո իր հետագա պաշտոնավարման հետ կապված հարցերը ճշգրտելու խնդիր ունի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ