«Նույնիսկ մենքմ այիսի 12-ի, նոյեմբերի 16-ի , սեպտեմբերի 13-ի իրադարձություններից հետո անհրաժեշտ հետևություններ չարվեց, ավելին, նույն անձնավորությունը, որը մինչ պատերազմը սկսել էր հայ զինվորականին վարկաբեկելու գործը հայտարարեց, թե՝ պատերազմի ժամանակ հզոր զենքերից պլատաներ են գողացել, իսկ հետո հայ ազգի բարեկամ Զատուլինի մուտքը Հայաստան համարվեց անցանկալի․ հերի՛ք է, կա՛նգ առեք, սթափվե՛ք և վերջապես հասկացեք մուրալով խաղաղություն չեն ստանում։ Հասկացեք և ընդունեք, որ թշնամին Արցախով, Սյունիքով Գեղարքունիքով , Վայոց ձորով չի բավարարվելու, եթե մենք շարունակենք մեզ այսպես պահել»,-այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հնչեցրած իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հատկանշելով․ « Մենք անդադար մնալու ենք 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի մռայլ օրվա մեջ, քանի դեռ չենք փոխել պարտության դեմքին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը