Այսօր առավոտից ակցիա է Վայոց Ձորի Վարդահովիտ համայնքում․ Եղեգիս խոշորացված համայքի բնակիչներն համախմբված մասնակցում են գյուղի տարածքում մետաղական հանք ստեղծելու թեժ քննարկումներին։ Նոր հանքարդյունաբերող է «հայտնվել» Վայոց Ձորում, մարզի ջրային ավազանին շատ մոտ գյուղամերձ տարածքում խորհրդավոր մի ավստրալիացի հայ փայատիրոջ հետ մտադիր է մետաղահանք ստեղծել։
Պետությունն իրավունք է տվել՝ նորաստեղծ «Մենդիա ռեսուրսիս» ըներությանը Եղեգիս համայնքի վարչական սահմաններում շուրջ 100 քկմ մակերեսով բազմամետաղ հանքի որոնողագնահատողական աշխատանքներ իրականացնել։
Մարզի բնակչությունը դեմ է պետության քաղաքականությանը, ընդվզում են՝ արտանետումների հնարավոր ծանր հտեևանքները բնության ու հանրային առողջության վրա չափումներ վկայակոչելով, մարզի բնակիչներն ընդգծում են նաև ջրավազանի գործոնը, նրանց խոսքով Վարդահովիտում է գտնվում Եղեգնաձոր քաղաքի ու հարակից գյուղերի ջրահավաք ավազանը, ուստի պահանջում են այս հանգամանքի վրա հատուկ ուշադրություն դարձնել։
Մամուլում «Մենդիա ռեսուրսիս» ընկերության մասին ուշագրավ տեղեկություններ են հրապարակվել․ Հայաստանում 2021 թ գրանցված սույն ընկերության 15% բաժնեմասը ոմն Լիլիթ Արամի Արամյանին է պատկանում, ով ըստ հրապարակման՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի նախկին գլխավոր տեսուչ Ռոբերտ Արամյանի քույրն է, իսկ 85% փայատերը` Ավստրալիայի քաղաքացի Դեննիս Ջեյ Մուրն է, որի մասին սրանից ավել տեղեկատվություն չկա:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը