Մեզ մարզպետարան ասացին զբաղվում են, հետաքրքրվում են տեղյակ են և այլն: Կա՞ որևէ ծնող, որին էս պատասխանը բավարարում է. եթե կա այդպիսի ծնող, հենց հիմա ճանապարհը կբացենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհին բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հայրը:
«Դա ով ասես՝ կարող է ասել: Բա ինչի՞ համար է պետությունը, ինչի համար են ընտրությունները, Սահմանադրությունը: Համազգեստով մարդկանց բերել, կանգնեցրել են էստեղ: Ինչի՞ համար են ձեր կառույցները, որ մարդ բռնեք, փողը վերցնեք, բաց թողնեք կամ դատե՞ք: Դե գործեք, մեկ ամիսը լրացավ, երեխա եմ տվել: Մի օր կռվե՞լ եմ, մի օր փախե՞լ է բանակից, մի օր պահանջե՞լ եմ իմ երեխուն, չէ: Էսօր պահանջում եմ: Թող բերեն: Հիմա ուզում եմ փակեմ ճանապարհը մինչև իմ երեխուն բերեն»,-ասաց հայրը:
Մանրամասն՝տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը