10 10 2022

Մենք մի անգամ ծառայությունից չենք բողոքել, բայց հիմա ես իմ էրեխուն եմ ուզում. անհետ կորածի հայր



Պաշտպանության նախարարության մոտ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում և հստակ պատասխան պահանջում իրենց որդիների մասին:

Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշում է, որ թե Կարմիր Խաչը, թե ՊՆ-ն ամեն անգամ նույն պատասխանն են տալիս:

«Խոսքը վիրավոր էրեխու մասին է, գլխից, թևից ու ոտքից վիրավորված է, բայց մի ամիս է արդեն պատասխան չունենք: Մենք բացարձակ դեմ չենք եղել, որ ծառայի, թող մեկն ասի, որ մենք մի օր դիմել ենք, բողոքել ենք, թե իր ծառայությունից, թե իր տեղից: Մենք ոչ մի բանի դեմ չենք եղել, բայց այսօր ոչ մեկ ոչ մի բան չի անում: Այս շենքը որ տեսնում եք, այստեղ մարդ չկա, հաշվեք, որ պատերն են միայն»:

Ծնողը նաև նշում է. «Կապանի զորամասում է եղել, ամսի 12-ին բարձրացրել են դիրքեր, ամսի 13-ին կռիվը սկսվել է»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ