07 10 2022

«Փեթակը» վաղն առավոտից կանցնի բնականոն աշխատանքի

«Փեթակը» վաղն առավոտից կանցնի բնականոն աշխատանքի

«Փեթակ» առևտրի կենտրոնն առավոտից կբացի դռները ու տարածքի վարձակալները կանցնեն իրենց բնականոն աշխատանքին։
Քիչ առաջ այս մասին Yerevan.Today-ին հայտնեցին առեւտրի կենտրոնից` հստակեցնելով, որ խնդիրները լիովին հարթված են, իսկ եթե այդուհանդերձ ոչ էական բացեր լինեն, ապա դրանք հընթացս կվերացվեն ու չեն խոչընդոտի աշխատակիցների գործունեությանը։

Հիշեցնենք, այսօր առավոտյան «Փեթակի» հարյուրավոր աշխատակիցներ կառավարության մոտ բողոքի ցույց անցկացրին. երեկ օրվա ավարտին տեսչականից ստացված գրության պատճառով այսօր մի քանի ժամ պարալիզացվել էր առեւտրի կենտրոնի աշխատանքը: Վաղվանց «Փեթակը» կգործի իր ամենօրյա ռեժիմով։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ