Վերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսաստանցիներին առձեռն կհանձնվեն զինվորական ծանուցագրեր:
Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսիայի իշխանությունները։
Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետի տեղակայման մասին։
Այդտեղ Ռուսաստանի Դաշնության զորակոչի ենթակա բոլոր քաղաքացիներին, ովքեր ցանկանում են լքել երկիրը, կհանձնվեն զինվորական ծանուցագրեր:
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո կտրուկ աճել է ՌԴ-ից Վրաստանի սահմանը հատողների թիվը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը