Հորեղբոր տղաներ են, հոկտեմբերի 10-ին տեգորս տղան է զոհվել, մայոր էր, 12-ին՝ իմ երեխան՝ ժամկետային զինծառայող: Եռաբլուրում ասաց զոհված զինծառայողի մայրը:
«Իմ երեխան ժամուկես կռիվ է տվել, բեսպիլոտնիկը վերևից խփել է, ուշ են հանել, դրա համար արնաքամ է եղել»:
Հարցին՝ գո՞հ եք այն գործընթացներից, որով փորձում են պատերազմի հանգամանքները պարզել, զոհվածի մայրն ասաց. «Ինչ են արել, որ մենք գոհ լինենք, ամեն օր զոհեր, ու նորությունը միայն դա է, մի լավ բան չկա: Էս մայրերը նց են ապրում. դաժան կյանքով ենք մենք ապրում, անիմաստ կյանքով»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը