«Ոչ մի քաղաքակիրթ եղանակով այս ձութ ու ծամոններին աթոռներից պոկել հնարավոր չէ, մնում է ոչ քաղաքակիրթ եղանակը՝ համաժողովրդական ընդվզումը, իսկ որ ժողովուրդը կընդվզի՝ նկատելի է»,-այս մասին ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի կազմակերպած քննարկման ընթացքում։
«Մենք այստեղ ունենք թուրքական գործակալների խունտա, որը իրագործում է թուրքական քաղաքականություն հայկական իրականության մեջ։ Մենք կանգնած ենք՝ մեզ իսկ կորցնելու վտանգի առաջ»,-ասաց բանախոսը։
«Այս հակառուսական ֆոբիան, որ այս մարդիկ ամբողջ Հայաստանով մեկ քարոզում են, գնում են ՌԴ դեսպանաան մոտ ինչ-որ մարդիկ ցույցեր են անում, տրորում ռուսական դրոշը, հարջորդ օրը հանրապետության թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի կողմից իբրև արտախորհրդարանական ուժեր ընդունվում են խորհրդակցության, որի օրակարգը որևէ մեկին հայտնի չէ , հետո էլ ասում ենք ՀԱՊԿ-ն չի օգնում, իսկ ինչո՞ւ պետք է օգնի»,-ասաց Սերժ Սրապիոնյանը՝ ընդգծելով․
«Իրանին դիմել ե՞ք զենք գնելու համար, Ռուսաստանին դիմել ե՞ք զենք գնելու համար․ զենք ո՞ւմ չեն վաճառում, ովքեր այդ զենքերը վերավաճառում են, իսկ այդպիսի լրատվություն մենք ունենք, 10 մլն փամփուշտ թուրքերին վաճառելու վերաբերյալ հայտարարություններ եղան, իսկ հերքում չեղավ»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։
«Այս խունտան թուրքական կառավարության կատարելագործված ներկայությունն է Հայաստանի նաիրական գահի վրա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը