03 08 2023

Սա մեր ոչնչացման վերջն է․ հարկավոր է ոտքի կանգնել․ Սերժ Սրապիոնյան



 «Այն ժողովուրդը, որը զրկված է մտածելու հնարավորությունից, կորցրել է իր ազգային ինքնագիտակցությունը և ինքնասիրությունը, այդ ժողովուրդը դատապարտված է պատմության թատերաբեմից հեռանալուն․ մենք հայտնվել ենք մի այնպիսի փոսի առաջ, որ չենք էլ հասկանում, որ մեր քույր ու եղբայրներին պարզապես միջնադարյան ճիզվիտական օրենքներով մի թուրք լամուկ պարզապես ոչնչացնում է ու մենք անտարբեր նստած մտածում ենք մի անհեթեթ նախադասության շրջանակում՝ անհրապույր և դժգույն երկիր է Արցախը, մենք ինչ գործ ունենք Արցախի հետ․ իսկ այնտեղ էլ իր նման մեկը, որը վառելիք չի կարողանում ապահովել մարզերից մայրաքաղաքին հաց ապահովելու համար, ավտոբուսներով խաղաղ երթ է կազմակերպում, այդքան վառելիք է փչացնում։ Այդ խաղաղությունն Ալիևից դու որտեղի՞ց ես տեսել, կոֆեման մարդ։ Ի՞նչ պրովակացիա եք ձեռնարկել այս ժողովրդին վերջնականապես ոչնչացնելու համար։ Ժողովուրդը պետք է արթնանա և հասկանա, որ իրեն վերածում են մի բիոզանգվածի, որն իր իրավունքներն այլևս պաշտպանել չի կարող»,- կառավարության դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հետ զրույցում ասաց  գրականագետ,  հանրային գործիչ,  Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։

 «Ժողովրդին կոչ եմ անում՝ մի հանդուրժեք, որ ճիճուները ղեկավարեն ձեզ, ձեր գլխում բանական ուղեղ է դրված, մտածեք և հասկացեք, սա այն վերջնագիծն է, որից անդին մենք ճանապարհ չունենք․ սա մեր ոչնչացման վերջն է, ընթացքը ապահովել են,  մոտենում են վերջին․  հարկավոր է ոտքի կանգնել»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ