19 09 2022

Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք

Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 16-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել են 4 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և ֆիզիկական ներգործության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար. 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ