Բրիտանական մամուլը գրում է, որ ՀՀ նախագահը Մեծ Բրիտանիայի թագուհու հոգեհանգստին լուսանկարվել է այն վայրերում, որտեղ լուսանարվել չի թույլատրվում:
Վահագն Խաչատուրյանն իր օգնականին դիմել է (խոսքը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի մասին է) , մի քանի լուսանկար անել հոգեհանգստի ֆոնին:
Սա մամուլում դարձել է քննադատության առարկա:
Ականատեսները պնդել են՝ Հայաստանի ղեկավարը Վեսթմիսթերյան սրահում բարձրաձայն ծիծաղել է և կատակել:
Ինչպես նշվում է աղբյուրում, Վահագն Խաչատուրյանի գործողությունները հակասում են պալատի խիստ կանոններին, ըստ որոնց՝ արգելվում է լուսանկարել կամ տեսանկարահանել սրահը, որտեղ դրված է եղել թագուհու աճյունը և հարկավոր է հարգալից վարք դրսևորել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը