NEWS.am-ը գրում է․ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչ Ռաֆիկ Խաչատրյանը երեկ՝ սեպտեմբերի 14-ին, վիրավոր զինծառայողներին օգնություն ցուցաբերելիս ոտքի շրջանում վիրավորում է ստացել։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Վերիշենի գյուղապետ Արտակ Զադայանը։
Նա նշեց, որ ստացած վնասվածքը բեկորային է, բնակիչն այս պահին հիվանդանոցում բուժում է ստանում։
«Այդ պահին միանգամից երեք արկ է ընկել, հասցրել է պառկել»,- պատմեց գյուղապետը։
Արտակ Զադայանը նշեց, որ գյուղում խուճապ չկա. «Խուճապ չկա եւ չի կարող լինել, որովհետեւ մենք սյունեցի ենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը