12 09 2022

Հատկապես մարզերում լուրջ անելիք կա․ մարդկանց պետք է ցույց տալ այն Հայաստանը, որը պետք է լինի Նիկոլին հեռացնելուց հետո․ Մանուկ Սուքիասյան



«Ակնհայտ է , որ Հայաստանն ունի իշխանություն, որն անգամ փողը ձեռքը չի կարողանում զենք առնել , այսինքն՝ Հայաստանին պետք է իշխանություն , որը կվճարի ու այդ զենքը կստանա։ Այսինքն՝  այս իշխանություններն անգամ զենքի առևտուր չեն կարողանում իրականացնել, էլ  ի՞նչ անվտանգության մասին է խոսքը։  Հայաստանի թիվ մեկ սպառնալիքը գտնվում է կառավարական կաբինետում , ընդդիմության առաջնային խնդիրն է օր առաջ ձերբազատվել այդ իշխանությունից ։ Հատկապես մարզերում կա լուրջ անելիք և մարդկանց ցույց տալ այն Հայաստանը, որը պետք է լինի Նիկոլին հեռացնելուց հետո։ Մարդկանց հետ պետք է խոսել ապագայից»,-այս մասին ասաց  «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության ղեկավար, միջազգայնագետ Մանուկ Սուքիասյանը՝ Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից հրավիրված  համատեղ հանրային քննարկման ժամանակ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ