10 09 2022

Համատարած ուսուցման միջոցով թշնամու լեզվի հանրայնացումը կարող է հղի լինել վտանգներով․Ոսկանյան

Համատարած ուսուցման միջոցով թշնամու լեզվի հանրայնացումը կարող է հղի լինել վտանգներով․Ոսկանյան

Թշնամու լեզուն սովորելու նպատակահարմարության մասին մեզանում տարածված մտքային կաղապարը և դրանից բխող կառուցակարգային գործողությունները պահանջում են լրջագույն քննություն, այլ ոչ թե «պետք է իմանալ թշնամու լեզուն» փաստացի կենացի անխոհեմ համակարգայնացում։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ 

Այո՛, թշնամու լեզուն գիտենալն անհրաժեշտություն է այդ թշնամու դեմ մասնագիտորեն աշխատող կառույցների, խմբերի կամ անձանց պարագայում՝ գիտահետազոտական, քարոզչական, բանակային և անվտանգային մարմիններ և այլն, սակայն համատարած ուսուցման միջոցով թշնամու լեզվի հանրայնացումը կարող է հղի լինել մարտահրավերներով և վտանգներով։

Հանրահայտ է, որ բոլոր լուրջ պետությունները իրենց պետական լեզվի հանրայնացումն այլ երկրներում դիտարկում են սեփական առնվազն մշակութային, իսկ հաճախ նաև քարոզչական և նույնիսկ քաղաքական ազդեցության տարածման կամ, այլ խոսքերով, փափուկ ուժի կիրարկման կարևոր գործիք։

Ըստ այդմ, շատ պարզ լեզվով ասած՝ թշնամու լեզու գիտենալն անհրաժեշտ է այդ թշնամու դեմ համակարգային կերպող աշխատողների համար, սակայն խստորեն հակացուցված է թշնամական քարոզչության կամ այլ ներազդեցության համար խոցելի թիրախային լայն խմբերի համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ