Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն, փակ կլինի Հայաստանի հետ սահմանին գտնվող «Սամեբա» մաքսակետը՝ նոր շենք տեղափոխվելու պատճառով։ Այս մասին գրում է Jnews-ը՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությանը։
«Բոլորին խնդրում ենք զերծ մնալ Նինոծմինդայով Հայաստան մեկնելուց։ Մաքսային հսկողության ընթացակարգերի կասեցման պատճառը կառավարման նոր տեղեկատվական համակարգերի ներդրման հետ կապված տեխնիկական աշխատանքներն են։
«Վրաստանի և Հայաստանի մաքսային վարչությունների միջև պահպանվում է սերտ հաղորդակցություն, որպեսզի նշված մաքսակետի բացումից հետո բեռնահոսքի աճն անխոչընդոտ իրականացվի»,- նշում են գերատեսչությունում։
Ավելի վաղ «Սամեբա» մաքսատան նոր մասնաշենք տեղափոխվելու պատճառով Հայաստանի կողմից «Բավրա»-ի մաքսակետում աշխատանքները դադարեցնելու մասին տեղեկությունը հայտնել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը