Օրերս ԱԺ-ում ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտարարեց, որ նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով օնլայն հարթակներով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին տրվում է որոշակի կարգավիճակ: Պետք է վճարեն պետական տուրք, ինչպես նաև նախարարությունն առաջարկում է, որ ամեն փոխադրումից ևս պետական տուրք գանձվի և այդ պարտավորությունը դնել հենց օնլայն հարթակների վրա: Առաջարկվող նախագծով, տաքսիներով ամեն փոխադրումից պետական տուրքի չափը 100 դրամ է։
Թե՝ ինչ կարծիքի են քաղաքացիները կառավարության մշակած նախագծի մասին, Yerevan.Today-ի նկարահանող խումբը պարզել է հարցախույզով։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը