12 01 2022

«Բա չիմացար, բալես, երեկ Նիկոլի ապագան էր մտել մեր գյուղը, երեք մատղաշ երեխու տարավ»

«Բա չիմացար, բալես, երեկ Նիկոլի ապագան էր մտել մեր գյուղը, երեք մատղաշ երեխու տարավ»

«Բա չիմացար, բալես, երեկ Նիկոլի ապագան էր մտել մեր գյուղը, երեք մատղաշ երեխու կյանք տարավ, խորտակեց էդ ընտանիքները։

Վա՛յ  հարամ ըլնի դրանց  կերածն ու խմածը, որ էդ մատղաշ ճժերին վարի տալուց հետո պտի լափ լափեն։

Բալես, երեկ գիշերը մի հատ աչք չենք կպցրել, լույսերը՝ վառ, մենք էլ, տղամարդիկ էլ, լուսամուտի մոտ նստած՝ մինչև լուս թուրքի անօդաչուներն էինք հաշվում։ Տենց էլ մեկին չկրակեցին մերոնք։ Մեր գլխի վերևը հա գնացին ու եկան, ա՛յ բալամ, վախից լալկվել էինք, չէինք իմանում ինչ անենք, սաղ գիշեր Աստծուն փառք էինք տալիս, որ ձյուն ու բուք ա, էդ անլվաները առաջ չեն կարա գան։ Մտածում էինք՝ բա որ էդ բուքն ու մառախուղը չլիներ, առավոտը թուրքերը մեր թալվից կհելնեին (անասնագոմը նկատի ունի) ։

Մատղաշ էրեխա կա տունը, հղի հարս կա, չգիտես ուր տանես, ում դիմես, ինչ անես։ Պադվալ իջնես՝ բա որ էդ անօդաչուն զարկի, հողն էլ շուռ տա վրեդ։

Ի՞նչ իմանամ խի չեն կրակում էդ սարքերի վրա, ո՞վ կպատկերացներ, որ քո տունը նստած թուրքից պիտի վախենաս»,- երեկվա իր ու ընտանիքի  ապրումներն է այսպես պատկերավոր նկարագրում Շուշիկ տատը, որ բնակվում է Վարդենիսում թշնամու թիրախ դարձած Նորաբակում։ Ասում է` 12-13 ժամ  թշնամու կատաղած զորքն իր կրակոցներով լեղապատառ է արել բնակիչներին, և իրենք խիստ անհագնգստացած են հատկապես վերնախավի սառը պահվածքից։ Ասում են` էսքան երկարատև կրակոցներ չէին եղել, էսքան դաժան ու սարսափած ապրումներ չէին ունեցել պատերազմից հետո։

Տղամարդկանցից մեկն էլ Yerevan.Today-ի ի հետ կիսվում էր իր տարակուսանքով, թե էդ ոնց եղավ, որ էդքան ՀՕՊ կայան, հարմարություն ստեղծած` մի հատ կրակոց չարձակեցին մերոնք թշնամու կողմից շուրջ տասնյակ անգամ օդ բարձրացած ու հայկական գյուղերի վրա սավառնած անօդաչուների վրա։ Ասում է՝ եթե անգամ դրանք ստրատեգիական նպատակով էին արձակվել մեզ վրա, մեկ է՝ պիտի կրակեին։ Հաջորդ աբսուրդը պայմանագրային զինծառայող վարդենիսցու համար երեկ պայմանագրային զինծառայողներին դիրքեր չհանել է։ «Ժամկետային զինծառայողների ռեսուրսով էին պահում սիտուացիան, բա էլ ո՞ր օրվա համար են։ Բա մի հատ հոգեբանական աջակցություն տվող դաժե չկար»,- դժգոհում է միջին տարիքի զորւցակիցս։

Ասում է․ «Սաղ գիշեր թշնամու նշանառության տակ հայտնված չորս գյուղի բնակիչներով իրար հետ կապ էինք պահում, զանգում էինք  իրար, որ իրավիճակը հասկանայինք, ճիշտ գնահատենք։ Ո՞վ ա սրանց վստահում, ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար՝ Վարդենիս են առանց դիմադրության զորք մտցնում, ոնց որ արեցին Սև լճի տարածքում։ Ու պատկերացրեք՝ մեր էդ ամեն զանգից նենց ահով էինք վեր թռնում ու հեռախոսը միացնում, որ խոսանք։ Մի քանի  ժամ ոչ մի լավ սպասելիք չկար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ