Բունդեսթագը մեկ րոպե լռությամբ կհարգի ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հիշատակը սեպտեմբերի 7-ին, ասվում է խորհրդարանի հաղորդագրության մեջ:
«Բունդեսթագի նախագահ Բերբել Բասը հարգանքի տուրք կմատուցի ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի բացառիկ գործունեությանը՝ սեպտեմբերի 7-ին Բունդեսթագում ընդհանուր բանավեճերի սկսվելուց առաջ։ Կյանքից հեռացածի պատվին լռության րոպե կհայտարարվի»,-հայտնում է Բունդեսթագի մամուլի ծառայությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը