04 04 2019

Գերմանիայն վավերացրեց ՀՀ–ԵՄ համաձայնագիրը

Գերմանիայն վավերացրեց ՀՀ–ԵՄ համաձայնագիրը

Գերմանիայի Բունդեսթագը քննարկել և վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դեմ ձայներ չեն եղել։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Բեռլինից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ հիմնական քաղաքական ուժերը կողմ են արտահայտվել համաձայնագրին։ Ձեռնպահ են քվեարկել միայն «Այլընտրանք Գերմանիայի համար» և նախկին կումինստական կուսակցության խմբակցությունները։

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Գերմանիայի նման կարևոր երկրի կողմից վավերացումը տեսանելի քաղաքական ուղերձ կարող է լինել եվրոպական մյուս երկրների խորհրդարանների համար։

Աշոտյանը դարձյալ շեշտել է, որ արտաքին քաղաքականության հարցերում ընդդիմությունն ու իշխանությունը միասնական պետք է գործեն։

«Ես, որպես այս համաձայնագրի ստորագրմանհ ամար մեծ ջանք գործադրած քաղաքական ուժի ներկայացուցիչ, ինչպես նաև հաշվի առնելով իմ ներդրած անձնական ջանքերը, շահագրգռված եմ, որ համաձայնագիրն արագորեն վավերացվի։ Շարունակելու ենք այդ ուղղությամբ ներդնել մեր ջանքերն ու փորձը»,– նշեց նա՝ հավելելով, որ այդ փաստաթուղթը Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն ձեռքբերումներից մեկն է վերջին տարիներին։ 

Մինչ հիմա համաձայնագիրը վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, Դանիան, Մալթան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ