Բունդեսթագի պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկել Անգելա Մերկելին
Գերմանիայի Բունդեսթագն ընտրել է Անգելա Մերկելին երկրի կանցլերի պաշտոնում. հայտնում է РИА Новости-ն: Պատգամավորների մեծամասնությունն աջակցել է նրան, այդ իսկ պատճառով քվեարկությունը տեխնիկական է եղել:
«Անգելա Մերկելը ստացել է մեծամասնության ձայները, նա ընտրվել է կանցլերի պաշտոնում»,- հայտարարել է Բունդեսթագի ղեկավար Վոլֆգանգ Շոյբլեն:
Մերկելն ընտրվել է այդ պաշտոնում 4-րդ անգամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը