«Դա խայտառակություն է»,-նման բառով որակեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ 24 միլիոն վճարելու և բանակից ազատվելու կառավարության որոշումը։
«Այս իշխանությունները 2020 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ ներկայացրեցին մի պամֆլետ , որը կոչվում էր Հայաստանի վերափոխման ռազմավարություն մինչև 2050 թվականը, հայտարարել էին , որ Հայաստանը պետք է ունենա մեկ շնչին ընկնող ամենամարտունակ բանակը ․ էս մարդիկ, որ ասում էին բանակը պետք է լինի մարտունակ , իսկ հիմա ասում են՝ ով փող ունի կարող է բանակից ազատվել և բանակը կդառնա բանվորագյուղացիական բանակ , ով փող ունի կունենա այդ առավելությունը, ով չունի թող գնա ծառայի հարուստների համար»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը