Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին։ Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյաը։ Նախատեսված է, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, օրակարգը, սակայն, հայտնի չէ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը