18 08 2022

Փաշինյանն անձամբ ծխից հասկացել է, որ ահաբեկչություն չէ



ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, կառավարության նիստի ժամանակ, պատասխանելով նիստը վարող  Փաշինյանի հարցին, նշեց, որ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի փաստով հարուցված քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում ՝ ահաբեկչության։

«Սակայն այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ դիտավորյալ հանցագործության հանցակազմի առկայության վերաբերյալ»,-ասաց Քյարամյանը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, քանի դեռ քննությունն ընթացքի մեջ է, չկա վերջնական եզրակացություն, դեպքի վայրից տեսագրություններն ուսումնասիրելով, հասկացել է՝ ակնհայտ է, որ ահաբեչկական գործողությունների տրամաբանությունը բացակայում է։

«Ինչո՞ւ։ Որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։ Նաև վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը»,-ասաց Փաշինյանը։

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ