15 08 2022

Գնել Սանոսյանը որևէ հարցի հստակ պատասխան տալ չկարողացավ



«Սուրմալու» առևտրի կենտրոնում լրագրողների հարցին՝ թե ինչից կարող էր դեպքը տեղի ունենալ, որովհետև խոսվում է ռումբի տեղադրման մասին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանեց. «Էդ դետալները գործընկերները կասեն, մանրամասներին տեղյակ չեմ, իրավապահ համակարգը կասի: Մենք ավելի շատ ԱԻՆ, Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ համագործակցում ենք, կազմակերպում ենք տեխնիկայով, եթե մարդկային ուժի կարիք կա, մարդկային ուժով»:

Հարցերին, որ այնտեղ տեսչական մարմինի կողմից խախտումներ են արձանագրված եղել, ինչու որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, նախարարը կրկին չկարողացավ հստակ պատասխան տալ. «Տեսչական մարմնի գործընկերները կպարզաբանեն՝ երբ են ստուգել, հաջորդ ստուգամն անհրաժեշտություն կար, թե ոչ, դրա հետքերով գնացել են, թե չէ, այդ կարգավորումները իրենք կասեն, ես չեմ կարող ասել»:

Ավելին՝ տեսանյութով:  

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ