04 11 2024

Խոսել ենք չգործող բոլոր ենթակառուցվածքներից, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղուց. Գնել Սանոսյան



Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուքադիր Ուրալօղլուն Ստամբուլում օրեր առաջ կայացած հանդիպմանը խոսել են Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հնարավորությունների մասին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սանոսյանը:

«Խոսել ենք չգործող բոլոր ենթակառուցվածքներից, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղուց: Նախնական պատկերացումներ կան, թե ինչքան կարող են տևել վերականգնման աշխատանքները, նաև պատկերացում կա, թե որքան ֆինանսական միջոցներ կպահանջվեն դրա համար»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ