05 08 2022

Առաջընթաց․ Վաղարշակ Հարությունյանը «Օդնոկլասսնիկի»-ից տեղափոխվեց «Տելեգրամ»

Առաջընթաց․ Վաղարշակ Հարությունյանը «Օդնոկլասսնիկի»-ից տեղափոխվեց «Տելեգրամ»

Շատերին քիչ առաջ հաղորդագրություն եկավ, որ Վաղարշակ Հարությունյանը միացել է «Տելեգրամ»-ին։ Սա ուշագրավ է այնքանով, որ Վաղարշակ Հարությունյանը սոցմեդիայի այս ժամանակաշրջանում, երբ մարդիկ գրանցվում են միաժամանակ մի քանի սոցցանցերում, շարունակեց ակտիվ լինել միայն «Օդնոկլասսնիկի.ru»-ում, որը ամենահներից է, բարձր հեղինակություն չի վայելում և ընդամենը «պաչիկ» խաղալու կայք է շատերի համար։


Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը ՀՀ դեսպան է աշխատում ՌԴ-ում։ Նա ուսադիրները պոկած, ապա վերականգնած գեներալ է, որը Պաշտպանության նախարար աշխատեց հետպատերազմյան շրջանում՝ ընդամենը մի քանի ամիս և այդ ընթացքում հաջողացրեց ստորագրել փաստաթուղթ, որի արդյունքում հայկական զորքերը Սյունիքից հետ քաշվեցին, և Ադրբեջանը մտավ Հայաստան, խորացավ 40 կիլոմետրից ավելի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ