05 07 2024

Վաղարշակ Հարությունյանը հեռանում է

Վաղարշակ Հարությունյանը հեռանում է

 

Հայաստանը շուտով ՌԴ-ում նոր դեսպան կունենա։ Այս մասին հայտնել է Ալեն Սիմոնյանը՝ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության անդամների հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ։

Ալեն Սիմոնյանն ասել է, որ արդեն ներկայացված է նոր դեսպանի թեկնածությունը։

Ըստ մամուլի՝ նոր դեսպանը լինելու է ՔՊ-ական պատգամավոր, խոշոր գործարար Գուրգեն Արսենյանը։

Նշենք, որ Վաղարշակ Հարությունյանը դեսպան է 2022 թվականից։ Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, պարտությւոնից հետո՝ պաշտպանության նախարար։ Նրա հրամանով էր հայկական զինված ուժերը դուրս եկել Սյունիքից՝ հնարավորություն տալով Ադրբեջանին տարածքներ վերցնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ