Երևանը քննարկում է ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու՝ ռուսական կողմի առաջարկը, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան: Այս մասին Интерфакс-ին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
«Կան տարբեր առաջարկներ, քննարկումներ, բայց կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան։ Քանի որ դժվարություններ են առաջանում աշխատանքային գրաֆիկի հետ կապված։ Ուստի, այստեղ որևէ խնդիր չկա, պարզապես կա տեխնիկական պայմանավորվածություն։ Հայկական կողմը չի մերժում ոչ մի առաջարկ։ Աշխատանքը տարվում է»,- ասել է Հարությունյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը