05 08 2022

Նիկոլի հատուկ հանձնարարությունները կատարողը որոշել է «վաստակել» արտգործնախարարի պաշտոնը․ Արսեն Բաբայան

Նիկոլի հատուկ հանձնարարությունները կատարողը որոշել է «վաստակել» արտգործնախարարի պաշտոնը․ Արսեն Բաբայան

Այպես, Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում պատրաստվում է մեծ սպառնալիքներով նոր պայմանավորավծություններ հաստատել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Դրանց նախնական ծավալների մասին վաղուց ենք նշել․ Սյունիքի միջանցք, անկալվների հանձնում և այլն։ Այս մասին թելեգրամում  գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը.

«Ունեցածս ծանրակշիռ տեղեկությունների համաձայն այդ հակահայ պայմանավորվածությունները կյանքի կոչելու պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանը որոշել է միայնակ չկրել և մեղքը բաշխելու համար նա մոտ ապագայում ձևավորելու է նոր՝ համաձայնության կառավարություն, որին մաս են կազմելու 4-ից 5-ը կուսակցություններ։ Այդ կուսակցություններից մեկը Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավորն» է, իսկ Էդմոնն էլ ձգտում է արտաքին գործերի նախարարի պաշտոնին։ Միայն դրանով է պայմանավորված, որ Էդմոն Մարուքյանը իրենց իշխանության հետևանք հանդիսացող վերջին ռազմական գործողությունները փորձում է փաթաթել քաղաքական ընդդիմության ուսերին։ Հենց դա է պատճառը, որ Էդմոնի վերջին գրառման մեջ այնքան անտրամաբանական մտքեր են արտահայտվել, որ կարդալուց դրա հեղինակին սկսում է կարեկցանքով վերաբերվել։

Նիկոլի հատուկ հանձնարարությունները կատարող Էդմոն Մարուքյանը որոշել է «վաստակել» արտաքին գործերի նախարարի պաշտոնը և դրանով է պայմանավորված, որ այս օրերին կրկին ակտիվացել է և իր վրա է վերցրել իշխանության ամենակեղտոտ գիծը։ Նա ընդդիմությանը փորձում է վերագրել այնպիսի երևույթներ, որոնց ծնողներն են ինքն ու Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, հանրահայտ է, որ նրանց քաղաքակա-սեռական կապից է առաջացել 44-օրյա պատերազմի այն հետևանքները, որոնց տակից ամբողջ ազգին չի հաջողվում դուրս գալ։ Նրանց այլասերված քաղաքական հարաբերություններից են առաջացել այս օրերին սահմանում տիրող լարվածության անդառնալի հետևանքները։ Եվ, վերջապես, նրանց քաղաքական բարոյազրկման հետևանքն է այն, որ շուտով Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունը մաս կկզամի կառավարությանը։

Էդմոն, կառավարությունից ինձ տեղեկացրեցին, որ Նիկոլ Փաշինյանը գոհ է կատարածքդ աշխատանքից, անձամբ կարդացել է ֆեյսբուքյան վերջին գրառումդ և վրջնականապես որոշել է, որ հենց քեզ է նշանակելու արտաքին գործերի նախարար։ Արդեն կարող ես հանգիստ նստել տեղդ, հանգիստ նստի տեղդ:

Էդմոն․․․ Ալենի ականջը կանչի...»,-գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ