Մեկ օրում խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղում գրանցվել է Ադրբեջանի կողմից 4 խախտում. ղարաբաղյան կազմավորումների երկու ներկայացուցիչներ զոհվել են, 14-ը’ վիրավորվել: Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռուս խաղաղապահների գործունեության մասին:
«Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի չորս խախտում է արձանագրվել Սարիբաբի եւ Բուզդուխի շրջաններում, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանում Ադրբեջանի ԶՈՒ կողմից, որոնց հետեւանքով զոհվել են երկու եւ վիրավորվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների տասնչորս ներկայացուցիչներ», – ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կայքում հրապարակված տեղեկագրում:
Ավելացվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությամբ, ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ, այդ միջադեպերը կարգավորվել են։ Կողմերի շփման գծի խախտումներ չեն արձանագրվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը